Շվեյցարական՝ մարդու իրավունքների պաշտպանության «Terre Des Femmes» կազմակերպությունը հրաշալի գովազդային արշավ է մեկնարկել, որը կենտրոնանում է գենդերային հավասարության ու ֆեմինիզմի վրա՝ մեզ հիշեցնելուվ, որ կանանց գինը երբեք չպետք է չափվի նրանց բլուզի բացվածքի կամ կոշիկների կրունկների չափով։ 

Որոշ մարդկանց համար կոշիկների որոշակի բարձրությունը կամ շրջազգեստի երկարության չափն ասոցացվում է այն կրողի բարոյական վարքի հետ։
Այս «չափման ձողերը» ցույց են տալիս, թե որքան աբսուրդային են այս չափումներն ու կարծրատիպերը։ Անկախ նրանից, թե ինչ ես մտածում ինչ-որ մեկի հագուստի մասին, այն կրողը մարդ է, և պետք է նրան վերաբերվել ինչպես մարդուն։
Այս  գովազդային պաստառների դիզայնը պատկանում է Թերեզա Վլոկային ու Գերմանիայի Համբուրգ քաղաքի Մայամի գովազդային դպրոցում սովորողներին։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել