Թիարնա Մենսիեսը միշտ հպարտանում էր իր երկար ու առատ վարսերով։ Երբ այս 19-ամյա աղջիկը սովորականի պես պառկեց քնելու, նա պատկերացնել անգամ չէր կարող, որ առավոտյան վեր էր կենալու գրեթե ճաղատ վիճակով։

I started to wake in the night to find clumps of hair in my hands: Sydney teenager Tiarne Menzies has revealed how she went bald in her sleep after she started pulling out clumps of her hair

Նա շոկի մեջ, երբ արթանացավ ու տեսավ, որ մազերը փնջերով թափված էին բարձին։ Սիդնեյի այս բնակչուհին սարսափելի այրոցներ էր զգում գանգամաշկի շրջանում։ Դեպքը կրկնվեց մի քանի անգամ։ Պարզվեց, որ աղջիկը տառապում էր տրիխոտիլոմանիայով։ Սա մի խանգարում է, որի դեպքում մարդ սկսում է փետել սեփական մազերը։ Այս խանգարման պատճառ կարող են հանդիսանալ սթրեսներն ու դեպրեսիաները։

No hiding it: Tiarne was left with huge bald patches after weeks of tearing out her hair, and was diagnosed with trichotillomania

«That’s Life» ամսագրին տված հարցազրույցի ընթացքում նա ասել է.

Հոգեբանս առաջարկեց ինձ շարֆ կապել գլխիս քնելուց առաջ կամ գլխարկ կրել, որպեսզի քնած ժամանակ չփետեմ մազերս։ Ես փորձեցի այդ տարբերակը, սակայն առավոտյան ես վեր էի կենում ու տեսնում, որ շարֆը կամ գլխարկը գետնին ընկած է, իսկ փետված մազերս փռված են բարձին։ Մի խոսքով, ոչ մի միջոց ինձ չէր օգնում։

Crowning glory: The 19-year-old from Sydney (left) says her long brunette mane has been her pride and joy

Թիարնան ընկերուհու հետ նախքան խանգարման առաջացումը

Ուշագրավ է, որ այս խանգարմամբ տառապող մարդիկ կարող են փետել ոչ միայն գլխի, այլև ձեռքերի, ոտքերի մազերը, հոնքերն ու թարթիչները։ Մի քանի տարի առաջ Թիարնայի վրա հարձակում էր տեղի ունեցել, ինչից հետո նա լուրջ սթրես էր ապրել։ Նա կարծում էր, որ արդեն հաղթահարում էր այդ հարձակման հետևանքով առաջացած սթրեսը, սակայն պարզվում է, որ նրա օրգանիզմում խանգարումներ էին առաջացել։ Տեսնելով, որ բժիշկների խորհուրդները չեն օգնում՝ աղջիկն ստիպված էր սափրել մազերը։ Դրանից հետո նա մի տեսակ թեթևություն զգաց։ Բոլոր դեպքերում այլևս անակնկալի եկած չէր նայի իրեն հայելու մեջ՝ հայտնաբերելու համար, որ սեփական մատներով ավելի ու ավելի է նոսացրել երբեմնի փարթամ վարսերը։ 

Taking control: After attempting to disguise the bald patches by styling her hair differently, Tiarne shaved off her hair completely in February

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել