Այս միաբջիջ զույգերը պարզապես չէին կարող ավելի տարբեր լինել։ Նրանց միակ ընդհանրությունն արտաքինն է։ Մնացած բոլոր առումներով նրանք խիստ տարբերվում են իրարից։ Դպրոցական տարիներին աղջիկները ոչ միայն արտաքուստ, այլև բնավորությամբ էին նման իրար։ Նրանք երկուսն էլ կիրթ, շնորհքով ու աշխատասեր էին, սակայն մեծանալով նրանցից յուրաքանչյուրը մի ճանապարհ ընտրեց իր համար։ Մեկը դարձավ ակումբային երեկոների գլամուրային ու չարաճճի փիսիկ, մյուսը՝ գյուղի հարս, ավելի ճիշտ՝ ջիհադիստական խմբավորման գրոհայինի հարս։
![]() |
![]() |
21-ամյա Ջալիլա Հենրին ազատ վարքի տեր աղջիկ է։ Նա ծխում է, խմում ու «տժժում» ակումբներում։ Ջալիլան անկաշկանդ է. նա հաճախ է համարձակ կերպարներով հանդես գալիս ու բարեմասնություններն ընդգծող բաց հագուստ կրում։ Ջալիլայի զույգ քույր Ջամիլան նրա հակապատկերն է։ Վերջերս Ջամիլան դավանափոխ է եղել և ընդունել մահմեդականություն։ Նա իսպառ հրաժարվել է ալկոհոլից, ակումբներից և աշխարհիկ կյանքի բազում այլ հաճույքներից։ Ջամիլան ոչ միայն համարձակ հագուստ չի կրում, այլև անգամ գլխաբաց դուրս չի գալիս։ Նա իր ազատ ժամանակն անցկացնում է կորեերեն սովորելով։ Այս շաբաթ աղջիկների կյանքում մի արտառոց դեպք գրանցվեց։ Թուրքիայի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալեցին Ջամիլային Անկարայում, ով ճանապարհորդում էր դեպի Սիրիա քրոջ անձնագրով։ Նրա բջջային հեռախոսի հաղորդագրություններից դատելով՝ նա ցանկանում էր միանալ Իսլամական Հանրապետության ջիհադիստական խմբավորմանը։

Աղջկա փաստաթղթային զեղծարարությունը բացահայտվեց, ու նա անցյալ գիշեր Թուրքիայում մնաց՝ սպասելով իր դեպորտին (արտաքսմանը)։ Բրիտանիա տեղափոխվելուց հետո նրան կարող է ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեղադրանք ներկայացվել, ու նա կարող է հայտնվել բանտում։ Բարեկամներն ասում են, որ Ջամիլան մի քանի տարի առաջ է դավանափոխ եղել։ Այդ ժամանակից ի վեր նրանք շատ սահմանափակ շփում են ունեցել աղջկա հետ։ Երրկվորյակների մայրը՝ 50-ամյա Պատրիսիա Հենրին, ասել է, որ պատրաստվում է հանդիպել ազգականների հետ՝ քննարկելու, թե ինչպես իրենք պետք է իրենց պահեն և ինչ միջոցառումներ ձեռնարկեն ստեղծված իրավիճակում։ Մոր վիճակը նախանձելի չէ. բացի այն, որ նրա աղջիկը ձերբակալվել է, նրա ամուսինն էլ հիվանդանոց է ընկել։ Վերջին շրջանում բրիտանացիների հոսքը դեպի Սիրիա զգալիորեն շատացել է։ Անվտանգության ծառայությունների տվյալների համաձայն՝ ավելի քան 600 բրիտանացի է մեկնել Սիրիա՝ գրոհայինների խմբավորումներին միանալու համար։





