150228074649_boris_nemtsov_murder_624x351_reuters1in.am-ը գրում է.

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է փարիզյան Charlie Hebdo շաբաթաթերթի ծաղրանկարների հարցով իր հրապարակային դիրքորոշան պատճառով, նրա ոչնչացման գործողության համար հատկացվել է 5 մլն ռուբլի։ Այս մասին հայտնում է Rosbalt-ը՝ հղում անելով գործի հետաքննության նյութերին։

Նյութերից պարզ է դառնում, որ 2015-ի հունվարի կեսին Զաուր Դադաևը, Անզոր Գուբաշովն ու Բեսլան Շավանովը ընդունել են առաջարկ ինքնությունը չպարզված անձանցից՝ նախապատրաստելու և իրականացնելու Նեմցովի սպանությունը՝ կապված ծաղրանկարների հրապարակման առնչությամբ նրա ակտիվ աջակցության հետ։

Ինչպես նշում է գործակալոթյունը, անհայտ անձի դերում ակտիվորեն դիտարկվում է «Հյուսիս» գումարտակի մարտիկ Ռուսլան Գերեմեևը, որը Չեչնիայի Շելկովի շրջանի ՆԳ բաժանմունքի պետի ազգականն է։

Հաստատվում է, որ փետրվարի սկզբին այդ երեքը հետևել են Նեմցովին՝ ուսումնասիրելու իրավիճակն իր բնակության վայրի շրջանում և նրա տեղաշարժի սովորական երթուղիները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել