Նայեցի Ադրբեջանի Եվրատեսիլի հոլովակը, լսեցի երգն ու պետք է ասեմ, որ լուրջ մտահոգությունների մեջ ընկա։ Միանգամից ասեմ. Ադրբեջանի երգը շատ ավելի լավն էր, քան Հայաստանինը, հատկապես, եթե դեն ենք գցում երգի քաղաքական ենթատեքստը։ Ու ես կարծես թե գիտեմ, թե ինչում է պատճառը, որ Ադրբեջանը մեզանից ավելի լավ աշխատանք է արել այս տարի.
Ադրբեջանում շատ լուրջ են մոտենում իրենց երկրի արտաքին փիառին, այդ թվում նաև Եվրատեսիլի պես մրցույթներին մասնակցելիս ու տարեցտարի ավելի շատ ու ավելի որակյալ պրոֆեսիոնալների են ներգրավում, և արդյունքն ակնառու է թեկուզ հենց Էլնուր Հուսեյնովի երգի օրինակով. ունենալով ավելի համեստ ոկալային տվյալներով կատարող ու ավելի ոչ պրետենցիոզ տեքստով երգ՝ նրանք կարողացել են դա շատ ներդաշնակ ու գեղեցիկ մատուցել։
Իսկ մեզ մոտ... իսկ մեզ մոտ Եվրատեսիլյան հարցը դարձել է Գոհար Գասպարյանի ու իր մտերիմների դուքյանը, դրա համար էլ մի տարի կարող են մասնակցին ընտրել Գոհարի քմահաճույքով, մեկ ուրիշ անգամ (օրինակ՝ այս տարի) Գոհարի քմահաճույքով ընտրվում է երգը, և ստացվում է այնպես, որ նման կիսապրոֆեսիոնալ մոտեցումներով մսխում ենք մեր պոտենցիալն ու հնարավորությունները, իսկ Ադրբեջանում՝ կես հնարավորությունն էլ դարձնում են առաջնակարգ պրոդուկտ։
Հարգելի Գոհար Գասպարյան, հարգելի Հանրային Հեռուստաընկերություն, բերեք իջեք ձեր անհասկանալի բարձունքներից, ու եթե բարձրակարգ մասնագետների չեք կարողանում ներգրավել միջոցների սղության պատճառով, գոնե ձեռ նեղ կռուգի ուսերի վրա մի՛ վերցրեք պատասխանատվության ողջ բեռն ու հանրային քննարկումներով էլ մի քիչ առաջնորդվեք, թե չէ ամեն անգամ քոռուփոշման ենք մնալու։