Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տրվող ամսական դրամական օգնության չափը քսանհինգ հազար դրամի փոխարեն Հայաստանի կառավարությունը սահմանեց հարյուր հազար դրամ: Կառավարության կողմից հաստատված այս որոշումն ուժի մեջ կմտնի 2015 թվականի ապրիլի մեկից: Այս նախաձեռնությունն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ ամսական շուրջ 2.5 մլն դրամ կամ տարեկան մոտ 30 մլն դրամ: Այս տարվա համար տարեկան լրացուցիչ գումարն ապրիլ-դեկտեմբերի համար կկազմի 22.3 մլն դրամ, որը հնարավոր կլինի ֆինանսավորել այս տարվա պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված չափաքանակների շրջանակներում ներքին խնայողությունների հաշվին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1424563777839751&id=100008584260507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



