Տիգրան Ուրիխանյանն ու Աբրահամ Մանուկյանը չեն մասնակցել ԲՀԿ նիստինArmlur.am-ը գրում է.

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության նիստ, որի ժամանակ էլ որոշում է կայացվել խմբակցության քարտուղար նշանակել Վահե Էնֆիաջյանին, իսկ ղեկավար` Նաիրա Զոհրաբյանին: ԲՀԿ մամուլի խոսնակի պաշոնակատար Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստին մասնակցել է 19 պատգամավոր, բացակայել են երկուսը` Տիգրան Ուրիխանյանն ու Աբրահամ Մանուկյանը: «Ես տեղյակ չեմ, թե ինչու չեն մասնակցել նիստին»,-ասաց Վ. Բաբայանը: Նա նշեց, որ այս պահի դրությամբ` խմբակցությունը ստացել է 11 պատգամավորի դիմում, ովքեր դիմել են կուսակցությունից դուրս գալու համար: Ինչ վերաբերում է Գ. Ծառուկյանի դիմումին, Վ. Բաբայանն ասաց, որ այս պահին դիմում չկա, բայց հաշվի առնելով նրա հրապարակային ելույթը` որոշում է կայացվել անցկացնել խմբակցության ղեկավարի նոր ընտրություններ: «Գագիկ Ծառուկյանը հրապարակային հայտարարել է, որ որևէ առնչություն չի ունենալու ԲՀԿ-ի հետ, և հրաժարվել է թե´ կուսակցության, թե´ խմբակցության ղեկավարի պաշտոնից, ուստի` հիմք ընդունելով այդ հայտարարությունը և ԱԺ կանոնակարգի 14-րդ կետը` որոշել ենք խմբակցության ղեկավար ընտրել Նաիրա Զոհրաբյանին»,-ասաց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել