Newmag.am-ը գրում է.
Իմ կերպարները: Մեր մասնագիտությունը հացթուխի պես է. չես կարող ասել՝ պետք է թխեմ միայն սրա կամ նրա հացը. բոլորի հացն էլ պետք է հերթով թխես: Մեր մասնագիտությունն էլ է այդպես. դա մեր աշխատանքն է: Ի՞ նչ անենք, որ Գարեգին Նժդեհ ենք խաղացել, հիմա էլ ոստիկան ենք խաղում, վաղը-մյուս օրն էլ` բժիշկ: Մենք պարտավոր ենք այդպես անել: Ես դերասանություն չեմ անում, ես աշխատում եմ կերպարներ ստեղծել: Պետք է հնարավորինս շատ արտիստ լինես, որ կարողանաս կերպարներ ստեղծել, թե չէ բոլորն էլ կարող են դեր ասել. չէ՞ որ իրական կյանքում բոլորն էլ զբաղված են իրենց դերն ասելով: Կերպար ստեղծելն է դժվար: Ինչ վերաբերում է կերպարներին, բոլոր ծնունդներն էլ հեշտ չեն տրվում: Երբ որ հղիանում ես քո կերպարով, պետք է ծննդաբերես: Մնում է միայն՝ հասարակությունն ընդունի այդ ծնունդին՝ այդ կերպարին: Բոլոր կերպարների ժամանակ տարբեր արձագանքներ եմ ունենում. բոլոր բացասական կերպարների ժամանակ բոլորը չեն սիրում կերպարին, բայց սիրում են դերակատարին: Դու կարողանում ես ապացուցել հանդիսատեսին, որ սա փիս մարդ է, ու մարդիկ, ատելով նրան, սիրում են դերակատարին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



