Panorama.am-ը գրում է.
Մարտի 18-ից 20-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի շրջանակներում արտասահմանցի լրագրողները երեկ բազմաթիվ հարցեր են ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Panorama.am-ը ներկայացնում է բելառուսական «Բել» հեռուստառադիոընկերության հատուկ թղթակից Իլոնա Կրասուցկայայի հարցն ու նախագահ Սարգսյանի պատասխանն՝ ամբողջությամբ:
-Պարոն Նախագահ, արդեն 3 ամիս է՝ Հայաստանն ապրում է նոր ինտեգրացիոն կանոններով (ԵՏՄ): Ինչ վերաբերում է հայ-բելառուսական հարաբերություններին, հասկանալի է, որ քաղաքական հարթության վրա որևէ խնդիր չկա, հավասարություն է տիրում, ամեն ինչ կարգին է: Սակայն վերջին տարիներին ապրանքաշրջանառությունը կանգնած է նույն ցուցանիշի վրա՝ 40 մլն դոլար: Նույն Եվրասիական ինտեգրման շրջանակներում, Ձեր կարծիքով, ի՞նչ առաջընթաց քայլեր է հնարավոր իրականացնել, ինչ հնարավորություններ կան այդ ցուցանիշը առաջ մղելու համար:
-Ճիշտ եք ասում, առևտրաշրջանառությունը Բելառուսի հետ չի համապատասխանում մեր հնարավորություններին՝ առավել ևս, քաղաքական հարաբերությունների մակարդակին: Բայց եթե հետ գնաք 2-3 տարի, կտեսնեք, որ նախկինում, ընդհանրապես, գրեթե չենք ունեցել և այդ պրոբլեմը կապված է մեր երկրորդ խոշոր պրոբլեմի հետ: Ես արդեն ասացի, որ մեր տնտեսությունը ունի երկու խոշոր պրոբլեմ՝ մեկը շուկայի փոքրությունն է, երկրորդը՝ ենթակառուցվածքների թույլ զարգացվածությունն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



