
Life.panorama.am-ը գրում է.
Երեկվանից համացանցը նորից կենտրոնացել է դերասանուհի Անժելա Սարգսյանի ուղղությամբ: Սուրեն Շահվերդյանի «Քաղցած չէին սպասում» հաղորդումը, պարզվում է, երեկ էկրանների մոտ է համախմբել ամբողջ հայ ազգին: Սա կարելի է հաղորդման հերթական տանտիրուհու հաղթանակը համարել: Սակայն Անժելա Սարգսյանին չհաջողվեց խույս տալ ինտրիգ փնտրող «ականջներից». Արդյոք սա հերթական անիմաստ քննարկո՞ւմն էր, թե՞ որևէ մեկի նպատակաուղղված աշխատանքը:
«Չգիտեմ, թե մարդու չարությունն ուր կարող է հասնել: Սա շատ բարի և հումորային հաղորդում է եղել, կարծում եմ, ավելորդ ոչինչ չի եղել: Հավանաբար կան մարդիկ, ովքեր դեռ չեն կարողանում տանել այն փաստը, որ ես կազդուրվել եմ, ոտքի եմ կանգնել, ուրախ եմ և դեռ կարող եմ հումոր անել: Ուրախ ու երաջանիկ մարդն այսօր չի ընդունվում շատերի կողմից։ Չար ենք, պատճառը դա է»,-Life.Panorama.am-ի հետ զրույցում նշեց Անժելա Սարգսյանը:

Ի դեպ, առավել սուր ընդունվեց այն փաստը, որ դերասուհին տղամարդկանց մասին արտահայտվելիս՝ «կենդանի» բնորոշումն էր օգտագործել: Մեր զրուցակցին զարմացրել էր այն հանգամանքը, որ չեն նկատել հաղորդման ամբողջ ընթացքում իր՝ տղամարդկանց արդարացնելն ու կենտրոնացել են մեկ անմեղ նախադասության վրա. «Որքան հիշում եմ դեռ դպրոցական տարիներից, մարդը համարվում է կենդանիների դասի ամենազարգացած տեսակը: Կենդանի ասվածը գազանը չէ, նույնիսկ գրականության մեջ մարդուն բնորոշելիս ասում ենք «կենդանի էակ»: Պարզապես նախադասությունը վերցված ու առանձնացված է կոնտեքստից, որը չարության արդյունք է: Ինչպե՞ս կարելի է անմեղ, հետաքրքրիր վերլուծական խոսքն այսպես աղճատել և թողնել այն, ինչն իրենց է ձեռնտու՝ ընդամենը մի քանի ավել լայքի համար: Հաղորդումը՝ պարզ, ասածս խոսքն էլ՝ հասկանալի կդառնա այն դեպքում, երբ դիտեն հեռուստահաղորդումը և ասածս նախադասությունը լսեն ամբողջական կոնտեքստի մեջ»:
Շարունակությունն՝ այստեղ



