Yerkir.am-ը գրում է.
Արդեն հայտնել ենք, որ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Միկա»-ն սեփական հարկի տակ պարտվել է «Բանանց»-ին: Հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին հյուրերին հաղթանակ է պարգևել թիմի կիսապաշտպան Արամ Լոռեցյանը, ով մրցակցի դարպասը գրավել է անկյունային հարվածով: «Բանանց» ակումբի պաշտոնական կայքը հարցազրույց է ունեցել 22-ամյա ֆուտբոլիստի հետ:
- Երբ անկյունայինից ցանկանում էի փոխանցում կատարել չէի մտածում գոլ խփելու մասին: Իսկ երբ գնդակը սկսեց ընթանալ ու հասկացա, որ շեղում է ուղղությունը, արդեն գոլի հույսեր ունեցա: Անկյունայինից առաջին անգամ չէ, որ գոլ եմ խփում, դեպքեր պատահել են. հիշում եմ՝ Հայաստանի առաջին խմբի առաջնությունում:
- Հանդիպմանը նախ հետևում էիր պահեստայինների նստարանից, ապա` արդեն խաղադաշտում: Ինչպե՞ս կբնութագրես «Բանանց»-ի խաղը:
- Երբ պահեստայինների նստարանին էի, զգում էի, թե խաղադաշտում ինչպիսի դժվարին և ծանր պայքար է ընթանում: Բայց կարծում եմ` «Բանանց»-ը, այնուամենայնիվ, փոքր-ինչ առավելություն ուներ: Խաղադաշտում լիովին այլ զգացողություններ են, այդ ուժեղ պայքարին միացնում ես քո ամբողջ ուժը, և ձգտումը հաղթանակի հասնելն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ