Քրիս Քոուլթերը ու Լեսլի Հաչինսոնը 25 տարվա ամուսիններ են: Նրանք երկուսն էլ տառապում էին ճարպակալման խնդրով։ Մի քանի տարի առաջ Քրիսն այնքան գեր էր, որ քնի մեջ խեղդվում էր. գիրության պատճառով նրա մոտ շնչառական խնդիրներ էին առաջացել։ Նյուքասլ-ափոն-Թայնում բնակվող այս զույգն ընդհանուր հաշվարկով մոտ 140 կգ է կորցրել։

Քրիսի քաշը մոտ 190 կգ էր կազմում։ Նրա մոտ քնի օբստրուկտիվ ապնոէ էր սկսվել։ Լեսլին ինքն էլ ամուսնուն շատ չէր զիջում իր քաշով. նա 97 կգ էր կշռում։ Այրուկին որոշեցին միաժամանակ նիհարել ու միացան «Slimming World» (նիհարելու աշխարհ) կազմակերպությանը։ Այս կազմակերպությունն ավելորդ քաշի խնդիրը հաղթահարած մարդկանց մրցույթ է անցկացնում, որում կա «Տարվա ամենաշատ նիհարած զույգ» անվանակարգ։ Այս անվանակարգում հաղթող ճանաչվեցին Քրիսն ու Լեսլին։ Նրանց մոտ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներն սկսել էին 15 տարի առաջ։

Հարցազրույցներից մեկում Քրիսն ասել է.
Մեր կյանքում եկավ մի պահ, երբ մենք ծխախոտը փոխարինեցինք այնպիսի մթերքներով, ինչպիսիք են չիպսերն ու սենդվիչները։ Այդ նույն ժամանակաշրջանում մենք երկրորդ ավտոմեքենան ձեռք բերեցինք ու սկսեցինք ավելի ու ավելի քիչ քայլել։

Քրիսն իր ավելորդ քաշից սկսեց բարդույթավորվել 2010 թ.-ին, երբ նրան հրավիրել էին խորովածի։ Երբ Քրիսը նստեց մի փայտի աթոռի վրա, այդ աթոռը ճռռալով կոտրվեց։ Մեկ այլ անգամ, երբ Քրիսը հյուրընկալվել էր հյուրանոցում, նա չկարողացավ հյուրանոցի լոգախցիկ մտնել ու ստիպված էր մեկ այլ համար տեղափոխվել։

Այդ ժամանակ արդեն նրա համբերության բաժակը լցվեց, ու նա միացավ «Slimmin World»-ին, որն օգնում է ճարպակալմամբ տառապող մարդկանց ճիշտ սննդակարգի ու մարմնամարզության օգնությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Քանի որ պարապմունքներին բոլորը կանայք էին, ու Քրիսը միակ արական սեռի ներկայացուցիչն էր, նա մի տեսակ կաշկանդված էր զգում իրեն անծանոթ կանանց շրջապատում։

Նա խնդրեց Լեսլիին միանալ իրեն, որպեսզի ինքն այլևս մենակ չզգա իրեն պարապմունքների ժամանակ։ Լեսլին սիրով համաձայնվեց։ Մարզումներն ու դիետաները տվեցին ցանկալի արդյունքը, ու կարճ ժամանակահատվածում Քրիսն ու Լեսլին զգալիորեն նիհարեցին։ Հարցազրույցներից մեկի ընթացքում զույգն ասել է. «Այժմ մենք մեզ այնպես ենք զգում, ասես 30-40 տարեկան լինենք»։

Պարապմունքների առաջին շաբաթվա ընթացքում Քրիսը 4 կգ նիհարեց, սակայն, բնականաբար, նա չէր պատրաստվում սահմանափակվել դրանով։ «Slimming World»-ին անդամագրվելուց ի վեր նա 109 կգ է կորցրել: Նախքան այս կազմակերպությանը միանալը նա 186 կգ էր կշռում, իսկ այժմ՝ 77 կգ։ Տարբերությունը պարզապես ապշեցուցիչ է։ Քրիսն այլևս չի տանջվում այն առողջական խնդիրներից, որոնք իր մոտ առաջացել էին ավելորդ կիլոգրամների հետևանքով։ Նա այլևս տանել չի կարողանում ֆասթ ֆուդը, որի համար ժամանակին խելքն իրենը չէր։

Այն ժամանակից ի վեր, ինչ մենք սկսել են նիհարել, մեր ճաշակները փոխվել են։ Մենք չենք էլ ցանկանում ճաշակել այն սննդամթերքները, որոնք ժամանակին վայելում էինք, որովհետև այն ուտեստները, որոնք մենք պատրաստում ենք տանը, շատ ավելի համեղ են։

Լեսլին, ով աշխատում է երեխաների օժանդակությամբ զբաղվողղ բարեգործական ընկերությունում, նիհարել է 30 կգ։ Այժմ Լեսլին մոտ 65 կգ է կշռում։ Եթե նախկինում նա 22 չափսի հագուստ էր կրում, ապա այժմ հեշտությամբ «տեղավորվում» է 12 չափսի մեջ։ 20 տարվա մեջ առաջին անգամ նա նեղ ջինսե տաբատ է գնել։
![]() |
![]() |
Այս նպատակասլաց ամուսնական զույգն արդեն 4 թոռնիկ ունի։ Նիհարելուց հետո տատիկն ու պապիկն ավելի շատ ժամանակ են հատկացնում իրենց թոռնիկներին։ Նստակյաց կյանքի պատճառով նախկինում նրանք չէին կարողանում ակտիվ խաղեր խաղալ ու հաճախակի զբոսանքների դուրս գալ նրանց հետ։ Նրանք ավելի շատ հետևում էին երեխաների ակտիվ խաղերին, իսկ հիմա նրանք թոռնիկներին հավասար թե՛ վազում են, թե՛ լողում նրանց հետ։ Քրիսն ու Լեսլին զբաղվում են նաև լեռնագնացությամբ։ Նրանք արդեն երկու անգամ հասցրել են գրավել Կենտրոնական Ուելսի ամենաբարձր գագաթը։ Քրիսը սիրում է նաև հեծանիվ վարել։

Հարցազրույցի ընթացքում Լեսլին ասել է.
Մենք երբեք ինքնաթիռով չենք երթևեկել։ Մենք չէինք էլ կարող երազել դրա մասին, քանի որ Քրիսը չէր տեղավորվի ուղևորների համար նախատեսված նստատեղերում։

Զույգը ցանկանում է վերադարձնել տարիների կորցրածը ու պլանավորում է առաջիկայում ռոմանտիկ ուղևորություն կատարել դեպի Փարիզ, Վենետիկ ու Դուբլին։





