Երեկ Սուրեն Շահվերդյանը հանդես էր եկել հարցազրույցով՝ ի պաշտպանություն Անժելա Սարգսյանի: Մասնավորապես, նրա «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարը վերջերս հյուրընկալել էր Անժելա Սարգսյանին, համտեսել նրա պատրաստած կերակուրները, ծանոթացել նրա կենցաղային պայմաններին և այլն: Սրանում իհարկե դատապարտելի որևէ բան չկա, սակայն նույն Անժելա Սարսգսյանը չէր զլացել և մի քանի արտահայտություներով «նախշել» էր տղամարդկանց, այնինչ, թերևս որոշ տղամարդիկ լուրջ ասելիք կունենային Անժելա Սարգսյանի մասին:
Ինչևէ, ես մի գրառում էի արել այդ առթիվ, որտեղ անդրադարձել էի Անժելա Սարգսյանի արտահայտած մտքերին տղամարդկանց մասին: Իսկ դրանում, եթե արդարացի լինենք, ինչ խոսք, նաև մեղքի իր որոշակի բաժինն ուներ նույն Սուրեն Շահվերդյանը, որը տղամարդկանց մասին հարցերով կարծես «սադրում էր» Անժելա Սարգսյանին՝ ստիպելով նրան խոսել և խոսել, այլ կերպ ասած, խոսեցնում էր Անժելային, դե նալ էլ խոսում էր:
Եվ հիմա Սուրեն Շահվերդյանը վիրավորվել է դրանից, հանդես եկել «պաշտպանական ճառով», ասել, որ հաղորդումը շատ ստացված էր և այլն:
Սուրենին կցանկանայինք տեղեկացնել, որ եթե ընդհանրապես որևէ թեմա շատ է շրջանառվում սոցցանցերում, ապա դա նշանակում է, որ այդ մասին խոսում է հանրությունը, իսկ թեմատիկան արտաhայտում է հանրային կարծիք: Սա առաջին: Եվ երկրորդ, երբ մի հարցում համաձայն են շատերը, ապա դրա համար կոնկրետ հիմքեր կան: Կարծում եմ՝ որևէ տղամարդ չէր հանդուրժելու «Տղամարդիկ շատ պրիմիտիվ կենդանիներ են» արտահայտությունը որևէ կնոջ բերանից, առավել ևս սկանդալներով գերհայտնի դարձած Անժելա Սարգսյանի:
Ուստի դեռ մեծ հարց է, թե ով ում պետք է մեղադրի, Սուրենը՝ հանրությանը և օգտատետերի՞ն, թե՞ ճիշտ հակառակը:
Իսկ Անժելա Սարգսյանը դեռ խորհրդավոր լռում է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nakhshun.hovsepyan/posts/750175178422869?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել