1in.am-ը գրում է.
Նաիրիտցիների համբերության բաժակը լցվել է: Կառավարության դիմաց նրանք հայտարարեցին, որ պատրաստվում են կտրուկ քայլերի։ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը իրենց ստույգ ոչինչ չի ասել, իսկ դա նշանակում է, որ չի ուզում վճարել չվճարված աշխատավարձերը:
Նաիրիտցիները գտնում են, որ իրենք երկար ժամանակ էին տվել կառավարությանը, կառավարությունում չեն հասկանում, որ օրվա հացի խնդիր կա:
«Արա, ա՛յ տղա, էդքան ուտում ես՝ չե՞ս կշտանում, հիմա էլ բանվորների փողերն ես ուտում»,- կառավարության դիմաց դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նշում էին նաիրիտցիները:
Կառավարության դիմաց այս պահին թեժ ակցիա է, սակայն մինչ այս պահը կառավարության որևէ ներկայացուցիչ չի հանդիպել նաիրիտցիների հետ:
Հիշեցնենք, փետրվարի 6-ին մեկ տարվա աշխատավարձի պարտքով աշխատանքից ազատվեց գործարանի 1700 աշխատակից։
Ավելի քան մեկուկես տարի աշխատավարձի սպասող նաիրիտցիները շարունակում են պայքարը, և հաջողության չհասնելու դեպքում նստացույց կսկսեն։



