Armlur.am-ը գրում է.
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 19-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշի և Սյունիքի հովիտներում ամպամածության նոսրացման դեպքում հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0 աստիճան, իսկ հողի մակերևույթին -1…-2 աստիճան: Հաշվի առնելով կանխատեսվող եղանակը և սպասվելիք ցածր ջերմաստիճանները ենթադրվում է, որ մարտի 19-ի դրությամբ ծաղկած կլինի ծիրանենու մինչև 35%-ը, իսկ մասսայական ծաղկումը սպասվում է մարտի 20-24-ը: Կախված բացասական ջերմաստիճանի տևողությունից ՝ ուռչած և թույլ բացված բողբոջները դիմանում են -1,1…-5.60C, լրիվ ծաղկած ծառը՝ -0,6…-2,80C ջերմաստիճանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/323307/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



