IMG_7123

Դավիթ Բլեյանն իմ սենյակային-պալատային մեկուսացման օրվա ընթացքում հրաժարվեց ինձ հետ լինելուց.
- Թող ինքը գա մեր սենյակ, մայրիկ…
Հենց առողջագետ Արմենը եկավ, Դավթի «ով ես դու» հարցին հասկանալի մի բացատրություն գտնվեց.
- Բժիշկ Արմենն է, եկել է՝ հայրիկին բժշկի…
Դավիթը բժշկման ողջ ընթացքում ոչ միայն իմ սենյակում մնաց, այլև ինձ հետ քիթ քթի հսկում էր բժշկի գործողությունները, շարունակ բացատրություններ պահանջում, տեղեկանում…
- Հայրիկ, էլ չի ցավո՞ւմ… Արդեն բժշկե՞ց… Վաղը կգնաս գործի՞։

Վերջում էլ իմ մահճակալի մոտ փռվել էր մանրահատակին, ինձ թվաց՝ ինչպես գամփռիկ, պարզվեց՝ գետնախնձորի պես…
- Տիար տնօրենին բժշկի, դու կարո՞ղ ես…

Ինչո՞ւ «գետնախնձոր». սա հետաքրքիր է ոչ պակաս, քան այս՝ ինձ անպատեհ (միշտ էլ անպատե՞հ է, թե՞ եթե կա, պատեհ է) բռնացրած օստեոխոնդրոզը…

Ինչո՞ւ ես գրում, տիար ջան, այս էլ 271-րդ անգամ, հիմա էլ՝ անկողնային ռեժիմը թողած, առտու ժամը 5-ին, երբ հայտնի չէ, թե այս նշանավոր՝ իմ պայծառ ընկերոջ, մեզ այնքան հարազատ, մերը դարձած Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրվա՝ հայտարարված հանդիսությանն ինչպես եմ մասնակցելու… Պատասխանեմ: Աշխատանքը, ինչպես կյանքի այլ ժամանակահատված, չի կարելի պայմանավորել ֆիզիկական վիճակով… Ծուլությունը բժշկի թուղթ չի պահանջում. չես անում և վերջ… Պատկերացնո՞ւմ եք, մեր օրերի ամենահանճարեղ-հայտնի անգլիացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգն ասի՝ ուռա՜, ունեմ սահմանափակումներ, չաշխատեմ, չգործեմ… Կյանքդ դարձնես բուժվելը, հաճախ՝ ողջ կյանքը, երբ չգիտես՝ ով է հիվանդ, ով՝ առողջ, որ բուժվեցիր՝ ի՜նչ, ի՞նչ ես անելու, աշխատելո՞ւ ես…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել