«Առաջիկա օրերին Երևանում տեղի կունենա «Գրիբոյեդովի ակումբի» հերթական նիստը, որն ամբողջությամբ նվիրված կլինի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին, ու թեմայի խորհրդով է ընտրված նաև հատուկ հյուրը, որն այս անգամ կլինի ռուսաստանաբնակ մեր հայրենակից, Մոսկվայի Համաշխարհային պատմության ինստիտուտի պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Չուբարյանը: Հավանաբար, Հայաստան կայցելի նաև «Գրիբոյեդովի» հիմնադիր Դմիտրի Կիսելյովը:

Այս ակումբի նիստերը շարունակում են տեղի ունենալ կիսագաղտնիության քողի ներքո, լրագրողների աչքից հեռու, և անգամ այդ հավաքույթների ժամանակ մի քանի ժամով փակվում են այն ռեստորանային համալիրները, որտեղ հավաքվում են ռուս և հայ գործընկերները: Վերջին ամիսներին, որպես կանոն, ընտրվում է «Երևան պլազա» հյուրանոցի վերին հարկում գտնվող ռեստորանային համալիրը: Ընթրիքներն ուղեկցվում են հարցուպատասխանի ֆորմատով, տեղացիների հարցերին պատասխանում են ՌԴ-ից հրավիրված հյուրերը, ովքեր ամեն անգամ փոխվում են»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել