Բաղադրությունը
Թթվասեր 800 գրամ (200 գրամ խմորի մեջ + 600 գրամ կրեմի)
Կարագ 200 գրամ
Ալյուր 3 բաժակ
Բալ 600 գրամ
Շաքարի փոշի 120 գրամ (կրեմի համար)
Վանիլին
Սոդա 1 թեյի գդալ
Շաքարավազ միջուկի համար ըստ ճաշակի
Խնձորի քացախ 0.5 թեյի գդալ
Կոկոսի փաթիլներով 50 գրամ (զարդարելու համար)
Պատրաստման եղանակը
1.Պատրաստեք բոլոր բաղադրիչները, ցանկալի է, որ բոլորը լինեն սենյակային ջերմաստիճանի։
2.Խառնել կարագը թթվասերի հետ, աստիճանաբար ավելացնել այլուրը, սոդան: Խմորը ստացվում է փափուկ և էլաստիկ: Դնել սառնարան 2 ժամով, երեսը փակել սննդային թղթով:
3.Այդ ընթացում պատրաստել միջուկը:
4.Եթե չունենք սառեցրած բալ, կարող եք օգտագործել պահածոյացված, հանել և թողնել, որ ամբողջովին հյութը քամվի:
5.Խմորը բաժանել գնդերի:
6.Յուրաքանչյուր գունդ գրտնակել, մեջը դնել բալ, վրան շաղ տալ շաքարավազ և փակել:
7.Դնել կլոր տապակի մեջ և թխել նախապես տաքացրած 200 աստիճան ջեռոցում մոտ 20 րոպե:
8.Հանել ջեռոցից և թողնել սառչի:
9.Թթվասերը հարել շաքարի փոշու հետ և քսել յուրաքանչյուր շերտին։
10. Թողնել 30 րոպե, այնուհետև դնել սառնարան ամբողջ գիշեր:
11 Զարդարել կոկոսի փաթիլներով: