Armfootball.com-ը գրում է․

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ կընդունի Թուրինի «Յուվենթուսին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանըխաղադաշտ դուրս կգա դորտմունդցիների մեկնարկային կազմում:

«Բորուսսիա». Վայդենֆելլեր - Կիրխ, Հումելս, Սուբոտիչ, Շմելցեր - Բենդեր, Գյունդոգան - Կամպլ, Ռոյս, Մխիթարյան - Օբամեյանգ:

Ավելացնենք, որ հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին և ուղիղ եթերով կցուցադրվի «Արմենիա» ու НТВ+Футбол 2 հեռուստաալիքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել