«2014թ. Ադրբեջանի պատճառով չի հաջողվել ԼՂՀ հակամարտության հարցում առաջընթացի հասնել»Armlur.am-ը գրում է․

Մարտի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ, որի ընթացքում ամփոփվել են գերատեսչության 2014 թ. գործունեության արդյունքները: Կարեն Միրզոյանը նշել է, որ նախորդ տարի ԼՂՀ ԱԳՆ շարունակել է հետևողական աշխատանքները ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումների ամրապնդման և զարգացման ուղղությամբ։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ 2014 թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից վարած ապակառուցողական քաղաքականության պատճառով չի հաջողվել այդ հարցում իրական առաջընթացի հասնել։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել