1. Խանութ գնալիս ընտրեք միայն թարմ մթերքները. Ձեր օրգանիզմն արժանի է դրան:
2. Հեռու մնացեք այն մարդկանցից, ում հետ շփումը Ձեզ մոտ բացասական էմոցիաներ է արթնացնում:
3. Օրվա ընթացքում գոնե 20-30 րոպե ակտիվ գործունեությամբ զբաղվեք` մարզվեք, պարեք, քայլեք:
4. Ինքներդ Ձեզ հետ ժամադրության գնացեք. կինո, թատրոն, սրճարան:
5. Հրաժարվեք այն զբաղմունքներից, որոնք ոչ օգուտ են տալիս, ոչ հաճույք պատճառում:
6. Հոտավետ նյութերով և մոմերով լոգանք ընդունեք:
7. Արեք այն, ինչ երկար ժամանակ ամաչում էիք կամ վախենում էիք անել:
8. Ինքներդ Ձեզ նվիրեք նոր ու գեղեցիկ ներքնազգեստ:
9. Կազմեք Ձեր լավագույն արժանիքների ցուցակն ու ժամանակ առ ժամանակ համալրեք այն նոր կետերով:
10. Հրաժարվեք կյանքից բողոքելու և ինքներդ Ձեզ խղճալու սովորությունից:
11. Մեկընդմիշտ արգելեք Ձեզ արտաբերել (և մտածել) «Ես գեր եմ» կամ «Ես շատ նիհար եմ» արտահայտությունները:
12. Այգում ինքներդ Ձեզ համար մրգերով և հաճելի ընթերցանությամբ պիկնիկ կազմակերպեք:
13. Ընտրեք մի հանգստյան օր առանց համացանցի և բջջային հեռախոսի:
14. Ասացեք հարազատ մարդկանց, թե որքան կարևոր են նրանք Ձեզ համար:
15. Ձգտեք ներել Ձեզ և մյուսներին:



