
Իսկ Դուք գիտե՞ք, որ տերեփուկն ու երիցուկը նպաստում են թարթիչների աճին: Տերեփուկի և երիցուկի կոմպրեսները հիանալի են ոչ միայն թարթիչների աճի համար, այլև հոգնած աչքերի սինդրոմի դեմ պայքարի ժամանակ:
Եվ այսպես, հրաշք դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է մեկական թեյի գդալ տերեփուկ և երիցուկ, որոնք կարելի է ձեռք բերել ցանկացած դեղատանը և մեկ բաժակ տաք ջուր: Խառնում ենք բաղադրիչները, պահում մոտ 24 ժամ և քսելուց առաջ քամում: Հեղուկի մեջ թրջված բամբակե կտորը դնում ենք կոպերին և թարթիչներին, պահում 15-20 րոպե, ապա թեթևակի լվանում տաք ջրով:
Նյութի աղբյուր՝ http://mypage.am/news/news.php?id=2398
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



