Araratnews.am-ը գրում է․
Ամերիկայի Միացյալ Նահանգների Հյուսիսային Կարոլինա նահանգում տղամարդը 11-ամյա տղայի ձեռքը կապել է ճաղավանդակին իսկ վզին սատկած հավ դրել: Նման տարօրինակ պատժի մասին հաղորդում է Associated Press-ը:
Տղամարդու նկատմամբ դատական գործ է հարուցվել: Մեղադրյալը ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքները երեխաների հետ դաժան վարվելու, հրազենով հարձակում գործելու և բռնություն կիրառելու վերաբերյալ:
Ոստիկանության կողմից տղային հայտնաբերելուց հետո նրա ծնողները 58-ամյա Դորիան Հարպերը և 57-ամյա Վանդա Լարսոնը ձերբակալվել են:
Քննությունը պարզել է, որ Հարպերը պատժել է որդուն ընտանեկան տնտեսության հավերից մեկին սպանելու համար:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/amn-um-tghamardeh-satkatc-hav-e-drel-ordu-glxin-ev-kapel-nran-astitchanavandakic/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել