Որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպես է քվեարկել ուկրաինական պատվիրակությունը. Բորիս ՏարասյուկPanorama.am-ը գրում է․

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ուկրաինական պատվիրակության անդամ Բորիս Տարասյուկը լրագրողների հետ հանդիպման ժամանակ չհաստատեց, որ ուկրաինական պատվիրակությունը դեմ է քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին, որը սակայն ձայների մեծամասնությամբ ընդունվել է վեհաժողովի կողմից:

Նրա խոսքերով` որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպես է քվեարկել ուկրաինական պատվիրակությունը, քանի որ ներկայացվել են միայն քվեարկության վերջնական արդյունքները: 

«Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձին դեմ է քվեարկել 4 պատվիրակ, սակայն ուկրաինական պատվիրակության կազմում 10 պատգամավոր կա: Այնպես որ` այս հարցում որևէ մեկը միանշանակ բան չի կարող ասել»,- ընդգծեց Բորիս Տարասյուկը:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը ձայների 33 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձևը:

Քվեարկությունից առաջ բանաձևի ընդունմանը դեմ է արտահայտվել ուկրաինական պատվիրակությունը, որի անդամները նշել են, թե իրենց պատվիրակությունը միանշանակ չի վերաբերում այս հարցին: Ըստ ուկրաինացիների՝ սա պայմանավորված է ՀՀ-ի պատվիրակության դիրքորոշմամբ՝ չքվեարկել «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» բանաձևի վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել