Angelina-Hague-Getty1in.am-ը գրում է.

Ուիլյամ Հեյգը, հանուն ՄԱԿ-ում աշխատանքի, հեռանում է Բրիտանիայի Համայնքների պալատի ղեկավարի պաշտոնից, հաղորդում է The Independent-ը:

Բրիտանիայի նախկին արտգործնախարարը ցանկանում է ավելի շատ աշխատել կառավարության մարդասիրական առաքելություններում, որոնք ուղղված են հակամարտությունների գոտիներում սեքսուալ բնույթի հանցագործությունների կրճատմանը: Այդ հարցում նրան ոգեշնչել է Անջելինա Ջոլին: Նրանք ծանոթացել են 2011թ.-ին` դերասանուհու` բալկանյան պատերազմի մասին պատմող ռեժիսորական առաջին աշխատանքի պրեմիերայի ժամանակ:

«Անջելինան այնքան շատ բան է արել և այս մասին այնքան շատ բաներ գիտի: Նա իրեն հումանիտար գործունեությանն է նվիրել»,-նշել է Հեյգը:

Նրա խոսքերով՝ Ջոլիի զգացմունքային ֆիլմը օգնել է իրեն կողմնորոշվել կյանքի նպատակի հարցերում: «90-ականներին Բալկաններում տասնյակհազարավոր բռնաբարություններ են տեղի ունեցել, և շատ քչերն են դրա համար պատասխանատվություն կրել»,- նշել է Հեյգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել