Interpress.am-ը գրում է.

Մադրիդյան պաշտոնյաների պատկերացումներով այն մշակութային նոր հեռանկար կբացի քաղաքի սրտում

Հետազոտողները փորձում են գտնել Իսպանիայի մշակութային գաղտնիքներից մեկը` Սերվանտեսի աճյունը` այդ նպատակի համար օգտագործելով մի քանի հուշումներ, որոնցից են վնասված ձախ ձեռքը, փամփուշներից վնասված կրծոսկրենր և վատ ատամնաշարը:

Սրանք են բացահայտող այն հատկանիշները, որը կօգնի նրանց գտնել Միգել դը Սերվանտեսի` իսպանական գլուխգործներից մեկի` «Լա Մանշի հնարագետ ջենթլմեն Դոն Կիխոտի» հեղինակի մնացորդները: Այս ստեղծագործությունը համարվում է ժամանակակից առաջին նովելը:

Այս տարի լրանում է պատմվածքի երկրորդ մասի հրատարակման 400-ամյակը, որում նկարագրվում են թափառաշրջիկ ասպետի և նրա ընկեր Սանչո Պանսայի արկածներն Իսպանիայում: Գրքի հրապարակումից հետո Սերվանտեսի հեղինակությունն իր գագաթնակետում էր:

Սերվատեսը մահացել է իր գլուխգործոցի հրապարակումից մեկ տարի անց: Սակայն վերջին 12 ամիսների ընթացքում են միայն սկսել լրջորեն հետաքրքվել և փնտրել նրա մասունքները, չնայած որ նրա Convent of the Barefoot Trinitarians-ում թաղված լինելը ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Ակնկալվում է, որ երեքշաբթի օրը մադրիդյան պաշտոնյաները հայտարարությամբ կներկայանան, սակայն դեռևս պարզ չէ, թե հետազոտողները որքանով են մոտեցել Սերվանտեսի ոսկորների նույնականացման գործընթացին:

Մենաստանի պատի վրա 1870 թվականին տեղադրված հուշաքարում ասվում է, որ այստեղ հանգչում է Իսպանիայի արձակի իշխանի մարմինը: Իսպանիայի Արքայական Ակադեմիան, որը հրատարակել է պաշտոնական իսպանալեզու բառարանը, 1861 թվականից ի վեր ամեն տարի մենաստանում անցկացնում է Իսպանիայի կանոնիկ աշխատանքի հեղինակի հիշատակման արարողություն:

Վիճարկելով իսպանացի պատմաբան Ֆերնանդո դը Պրադոյի այն տեսակետը, ըստ որի, Սերվանտեսի մնացորդները դեռևս այտեղ են, 2014 թվականի ապրիլին քաղաքային իշխանությունները տրամադրեցին 62000 եվրո առաջին պաշտոնական որոնումների համար: Օգտագործելով ռադիոմագնիսական ճառագայթում` հետազոտող Լուիս Ավիալն ու նրա թիմը դամբարանում և նրա խորշերում առանձնացրեցին ոսկորների հանգչման հատվածներ, այնուհետև սկսեցին պեղման աշխատանքները:

Որոնողական աշխատանքներում ներգրավվածներից ոչ ոք չէր կարող ասել, թե ինչու է այդքան երկար ժամանակ պահանջվել պեղումները սկսելու համար: Նրանց խոսքով, նախընտրական տարում աշխատանքների ֆինանսավորումը և գրքի հրապարակման տարելիցը կարևոր դեր խաղացին: Ինչպես նաև, պեղումների համար ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել