Mashable.am-ը գրում է.
Հաճախ քնելուց առաջ քաղցած ենք լինում, իհարկե կարելի է մի քիչ ուտել և հիշել, որ այն չպետք է գերազանցի 200 կալորիան և չպետք է պարունակի կոֆեին: Կա մթերք, որը ընդհանրապես խորհուրդ չի տրվում ուտել քնելուց առաջ:
1. Կարմիր միս
Այն ավելացնում է ինսուլինի արտադրությունը:
2. Քաղցրավենիք
Ապացուցվել է, որ քնելուց առաջ, երբ ուտում եք քաղցրավենիքներ ավելի անհանգիստ եք լինում գիշերը, քանի որ մեծ քանակությամբ շաքարավազ է պարունակվում նմանատիպ մթերքի մեջ:
3. Պաղպաղակ
Պաղպաղակը լի է յուղերով, շաքարավազով, որոնք դժվար են մարսվում, հատկապես քնելուց առաջ:
4. Չիպսեր
Բացի դրանից, որ չիպսերը վնասակար են, դրանք ունեն հատկություն, որ չեք կարողանում կանգ առնել ուտել դրանք և այդպես քնելուց առաջ կգիրանաք:
5. Մակարոնեղեն
Դրանք շատ կալորիա են պարունակում և այն պետք է ուտել գոնե ցերեկը: