Օբամայի ադմինիստրացիան վիրավորում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. FrontpageArmlur.am-ը գրում է.

Frontpage mag-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին` իր ընթերցողներին ներկայացնելով Օսմանյան կայսրության տարածքում 1.5 միլիոն հայերի ոչնչացման պատմությունը:

Հրատարակչությունը շեշտադրում է, որ հենց Հայոց ցեղասպանությունն է Հիտլերին հիմք տվել հավատալու, որ նա կարող է ազատվեռլ հրեաներից, լեհերից ու գնչուներից: Հրատարակչությունը նշում է, որ հաշվի առնելով վերոնշյալը, կարելի էր եզրակացնել, որ Օբամայի ադմինիստրացիան պետք է որ զգայուն կերպով վերաբերվեր Հայոց ցեղասպանության հարցին, հատկապես հաշվի առնելով ապրիլ ամսին մոտալուտ Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Սակայն ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը «կոչ է արել ՀՀ իշխանություններին «մարդասիրական քայլ» կատարել ու ազատ արձակել երկու ադրբեջանցի ահաբեկիչներին, ովքեր հատել են սահմանն ու սպանել 2 մարդու, այդ թվում նաև 17-ամյա  տղայի, ինչպես նաև ծանր վիրավորել մեկ կնոջ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել