Barometer.am-ը գրում է.
1908 թ. Մեծ Բրիտանիան դարձավ առաջին երկիրը, որ սահմանեց գարնանային և ձմեռային ժամանակների անցում ժամացույցի սլաքների փոփոխության միջոցով: Էներգետիկ ռեսուրսների տնտեսման նպատակով անգլիացիները ժամացույցի սլաքները ձմռանը մեկ ժամով ետ էին տալիս, իսկ ամռանը՝ մեկ ժամով առաջ: Բուն գաղափարը պատկանում է ամերիկացի պետական գործիչ, ԱՄՆ Անկախության Դեկլարացիայի համահեղինակ Բենջիամին Ֆրանկլինին: Ռուսաստանը և ԱՄՆ-ն ժամացույցի սլաքների փոփոխություն կատարեցին համապատասխանաբար 1917 և 1918 թթ.:
Մեր երկրում ժամացույցի սլաքները առաջ ու ետ էին տրվում ԽՍՀՄ տարիներից: Սակայն, 2012-ից Հայաստանում հրաժարվեցին դրանից՝ հաշվի առնելով այն, որ դա վատ է անդրադառնում մարդկանց ինքնազգացողության վրա: Ընդհանրապես, արդեն երկար տարիներ է բժիշկների շրջանում չկա միանշանակ կարծիք, թե որքանով է էական ժամերի փոփոխության ազդեցությունը մարդու առողջության վրա: Բազմաթիվ հետազոտութունների ու հարցումների արդյունքում պարզվել է, որ անցումը ձմեռայինից գարնանային ժամանակի և հակառակը որոշակի հետք թողնում է մեր ինքնազգացողության վրա: Դրանից հատկապես կարող են տուժել երեխաներն ու տարեցները, ինչպես նաև առողջական որոշակի խնդիրներ ունեցող մարդիկ: Փոփոխությունը կարող է ուղեկցվել սթրեսային վիճակների և սիրտ-անոթային հիվանդությունների խորացմամբ, իմունային և նյութափոխանակության համակարգերի խախտումներով: Մարդկանց ինքնազգացողության այս բացասական փոփոխությունները կարող են տևել 2-3 շաբաթ, իսկ ոմանց մոտ էլ կարող են բերել անդառնալի հետևանքների: Սակայն, քիչ չեն նաև այն մասնագետները, ովքեր գտնում են, որ ամեն ինչ իրականում այդքան էլ բարդ չէ, և մեր օրգանիզմը կրող է հեշտությամբ հարմարվել այդ փոփոխություններին, որոնք, ըստ այդ մասնագետների, հիմնականում ինքնաներշնչման արդյունք են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



