Replik.am-ը գրում է.

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը վաղը կայանալիք Կառավարության նիստի ժամանակ կներկայացնի նախագիծ, ըստ որի, Չինաստանի ժողովրդական հանրապետությունը արտոնյալ պայմաններով վարկ կտրամադրի Հայաստանին։

Նշենք, որ համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է ստորագրել «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Արտահանման- ներմուծման բանկի միջեւ «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների եւ սարքավորումների արդիականացման ծրագիր» եւ արտոնյալ պայմաններով 155,440,000 (մոտ 25.3 մլն ԱՄՆ դոլար) չինական յուան արժողությամբ վարկային համաձայնագիրը, որի համաձայն՝ վարկի արժույթը լինելու է չինական յուան, մարման ժամկետը՝ 20 տարի, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան տոկոսադրույքը կլինի 2%։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել