Pastinfo.am-ը գրում է.

Թեև մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության գործով նախաքննությունն իրականցնող ԱԱԾ-ում առայժմ հրաժարվում են որևէ պաշտոնական տեղակտվություն հրապարակել, սակայն «Փաստինֆո»-ի` քննությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ գործի շրջանակներում ձերբակալվել է Կարեն Երեմյանը:
 
Նա Ավան Առինջում գործող «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերն է, ով առավել հայտնի է «Թիզ» մականունով:
 
Ի դեպ, Թիզն առաջին անգամը չէ, որ հայտնվում է աղմկահարույց իրադարձությունների կենտրոնում:
 
Անցյալ տարի օգոստոսին նրա անունը հայտնվեց մամուլի էջերում` Ավան Առինջում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում, որի ժամանակ, ըստ լուրերի, այդ թաղամասի երկու խմբավորումներ «հստակեցրել» էին իրենց հարաբերությունները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել