Mashable.am-ը գրում է.
Նախ պետք է զգուշացնել, որ խոսքը գնում է հոգեկան այլ ոչ թե ֆիզիկական ուժեղության մասին:
Օդի տարերքի ամենաուժեղ նշանը Ջրհոսն է: Այս նշանը կյանքի ընթացքում կարող է հանդիպել շատ փորձությունների, սակայն երբեք չի ընկճվում և գնում է միայն առաջ՝ հաղթահարելով խոչընդոտները: Նրանք արագ են համակերպվում կյանքի ցանկացած փոփոխություններին: Երկրորդ տեղում է գտնվում Կշեռքը: Նրանք այնքան էլ թույլ չեն, սակայն ունեն վատ սովորություն՝ գործը ավարտին չհասցնելուն: Նրանք շուտ են կորցնում ցանկությունը և նպատակը: Այս տարերքի ամենաթույլ նշանը Երկվորյակներն են: Նրանք հաճախ օգնության կարիք են զգում և չեն կարող կենտրոնանալ մեկ գործի վրա:
Կրակի տարերքի ամենաուժեղ նշանը Աղեղնավորն է: Նրանք միշտ ուժով լեցուն են և փորձում են ամեն պարագայում պահպանել մարդկային վերաբերմունքը: Նրանք գրեթե միշտ վերահսկում են իրենց զգացմունքները: Երկրորդ տեղում է գտնվում Առյուծը: Առաջին հայացքից թվում է, թե նրանք շատ ուժեղ են, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Նրանց համար էական է, թե ինչ է մտածում շրջապատը: Առյուծները միշտ կարիք ունեն գովասանքի: Իսկ այս տարերքի ամենաթույլ նշանը Խոյն է: Չնայած, որ նրանք շատ ակտիվ են, չեն կարող կառավարել զգացմունքները, բայց նրանց հոգեկան վիճակը հաճախ դեպրեսիոն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ