Աշոտ Ղազարյանը շուտով կվերադառնաLife.panorama.am-ը գրում է.

Դերասան-հումրիստ Աշոտ Ղազարյանն, ում  ճանաչում ու սիրում են ընտանիքի բոլոր սերունդներն, արդեն բավական ժամանակ չի երևում էկրաններին: Սակայն, պարզվում է, դա դերասանի հատուկ «ռազմավարությունն» է:

«Ավելի ավագ սերնդի հանդիսատեսը գիտի, որ ես միշտ աշխատել եմ հետևյալ սկզբունքով. երկու տարի ակտիվ գործունեություն, երկու տարի՝ ստեղծագործական լռություն, և այսպես շարունակ: Միշտ աշխատել եմ այնպես անել, որ ես և հանդիսատեսը միմյանց կարոտենք: Անգամ քո ամենասիրելի մարդուն, եթե ամեն օր տեսնես, կարող է չկարոտես, սովորական վերաբերես: Նաև այդ ընթացքում ասելիք է հավաքվում»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց դերասանը:

Մեր այն հարցին, թե արդյոք չի՞ լրացել երկամյա ստեղծագործական լռության ժամկետը, դերասանը պատասխանեց. «Այո, արդեն մեկ-երկու առաջարկ ունեմ տարբեր հեռուստանախագծերից, որոնք դեռևս քննարկման փուլում են: Ուզում եմ սրտիս մոտ լինի, որ կարողանամ հավեսով անցկացնել: Չեմ սիրում ձևական բնույթ կրող հաղորդումներ, համ ու հոտ պետք է լինի: Մի քանի օրից մեկնելու եմ հյուրախաղերի՝ Թեհրան: Երբ վերադառնամ, երևի արդեն ամեն ինչ պարզ կլինի»: Աշոտ Ղազարյանը նաև ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել, սակայն մանրամասնել դեռևս չի կարող. «Ռուսական կինոարտադրության հետ է կապված: Այժմ ֆիլմի ֆինանսական խնդիրներն են լուծվում: Երբ ամեն ինչ հստակ լինի, նոր կասեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել