Newmag.am-ը գրում է.

Անկեղծ խոստովանությունՇատ ուրախ եմ, որ սերիալները շարունակում են նկարահանվել: Ամբողջ աշխարհում դա նորմալ է, որ հեռուստահաղորդումների կողքին կան նաև սերիալներ, որոնք շատ տնային տնտեսուհիների համար հետաքրքիր ժամանցի տեսակ են: Իհարկե, գնալով այս ոլորտում ես տեսնում եմ առաջընթաց, և գնալով մեր սերիալներն ավելի որակով են դառնում: Ակնհայտ է, որ այն, ինչ նոր է լինում, մարդիկ միանգամից քննադատում են, գտնում թերություններն ու ասում այդ մասին: Բայց պետք է նկատել, որ մենք շատ արագ տեմպով առաջ ենք գնում, և ամեն սերիայից հետո ես նկատում եմ, որ փոխվում են դերասանների խաղը, ռեժիսորական հնարքները և այլն:

Իմ կերպարներըԵս ինձ դերասան եմ համարում, ու կապ չունի, թե դա կլինի թատրոնում, կինոյում, թե սերիալում: Ես փորձում եմ՝ մշտապես իմ առջև դրված հանձնարարությունը լավ կատարեմ և լավ խաղամ, ինչն ամենակարևորն է: Գիտե՞ք, չեմ հասկանում այն մարդկանց, որոնք անդադար քննադատում են սերիալները` համարելով անորակ և այլն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել