Տեղադրված լուսանկարներում պատկերված է երկու ատրճանակ։ Տղամարդու փամփլիկ թաթիկով կիսածածկած ատրճանակը Mauser է, իսկ երկրորդ լուսանկարի ատրճանակը՝ Luger։ Մյուս տարբերությունը՝ թաթիկով լուսանկարը 3 օրում շուրջ 350 «լայք» է ստացել, և այդ նկարով կիսվել է 392 մարդ, իսկ երկրորդ լուսանկարը դեռևս անհայտ է ֆեյսբուքահայերին։
Թաթիկով լուսանկարը ներկայացվել է որպես «այն զենքը», որով Սողոմոն Թեհլերյանը սպանել է Թալեաթին։ Ու այդ պատճառով լուսանկարն այդքան հավանություն է ստացել և սփռվել ՖԲ-ով մեկ։
Իսկ երկրորդ լուսանկարում պատկերված գերմանական Deutsche Waffen und Munitionsfabrik գործարանի արտադրության Luger-ն (8,9 mm) իրականում այն ատրճանակն է, որով Թեհլերյանը 1921 թ. մարտի 15-ին Բեռլինում սատկացրել է Հրեշին։
Արդեն հասկանալի է դառնում, որ փամփլիկ թաթիկով տղամարդը ոչ միայն իր ժամացույցն ու մատանիներն է ցուցադրում, այլև ճարպոտ ձեռքով ծածկել է ատրճանակի երկար պահեստատուփը, որպեսզի նկատելի չդառնա, որ այն «Մաուզեր» է, չնայած այդքանով հանդերձ, ակհայտ երևում է ոչ իրական և իրական ատրճանակների տարբերությունը։
Այս կեղծարարության բացահայտման համար ես պարտական եմ ՖԲ ընկերոջս՝ Ivan Ardhaldjian-ին։ Շնորհակալություն, բարեկամս։
Հ.Գ. Թեհլերյանի ատրճանակի մասին տեղեկությունը ստուգել եմ բեռլինյան դատավարության արձանագրության փաստաթղթով: