Mediamonitor.am-ը գրում է.
Աշխարհի ամենագարշահոտ մարդը Ինդուս Կայլաշ Սինգխը հրաժարվել է լվացվել և չի լողանում գրեթե 37 տարի: Գինեսի համաշխարհային ռեկորդների գիրքը այս հնդիկին արդեն գրանցել է իր ցանկում, որպես աշխարհի ամենագարշահոտ մարդու: 65ամյա Սինգխը ամենևին չի հպարտանում իր ձեռքբերումով, բայց նշում է, որ այսպես իրեն լավ է զգում և կհամաձայնի լողանալ միայն այն դեպքում, երբ կունենա որդի, չնայած որ կինը հրաժարվում է անգամ քնել նրա հետ: Բացի նրանից, որ Չադայեվ գյուղի հնդիկը չի լվանում իր մարմինը, նա 1974թ. ից չի լվանում և չի կտրում իր մազերը, ինչի արդյունքում դրանց երկարությունը հասնում է 1,83 մետրի : Ռեկորդակիրը ասել է, որ դադարել է լողանալ ամուսնությունից անմիջապես հետո՝բացատրելով իր ոչ ստանդարտ որոշումը նրանով, որ քահանան ասել է, որ հենց այդ քայլի շնորհիվ նա որդի կունենա: Որդին դեռ լույս աշխարհ չի եկել, բայց նա ունի 7 աղջիկ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ