Replik.am-ը գրում է.
Այսօր՝ մարտի 18-ի, Մոսկվայի բորսայում դոլարը և եվրոն էժանացել են ռուբլու նկատմամբ: Դոլարի տորգերն սկսվել են 61,12-61,31 ռուբլու սահմաններում, միջինը կազմել է 61,21 ռուբլի, ինչը 24 կոպեկով ցածր է նախորդ փակման գնից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 64,87 ռուբլի՝ նվազելով 32 կոպեկով: Երկարժութային զամբյուղը կորցրել է 27,5 կոպեկ՝ կազմելով 62,855 ռուբլի: Դոլարի փոխարժեքը գործարքներում 54 կոպեկով ցածր է եղել պաշտոնական փոխարժեքից: Եվրոյի փոխարժեքը գործարքներում 56 կոպեկ ցածր է եղել պաշտոնական փոխարժեքից:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=55877
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



