Araratnews.am-ը գրում է.

Ara-Papyan

Վերջերս ակտիվորեն սկսել է քննարկվել Քրդստանի պետության ստեղծման հարցը, որում գլխավոր հարցադրումը հետևյալն էˋ որքանո՞վ է այսօր մեր պետությունն ու հայկական սփյուռքը պատրաստ դիմագրավելու այս գործընթացներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը:

«Այսօր Արևմտյան Հայաստանում բնակչության մեծ մասըˋ մոտ  6.5 մլն, քուրդ է: Քրդական պետության ստեղծման մասին խոսելիս նախ պետք է հաշվի առնել՝ արդյոք քրդական պետության ստեղծումը  հակոտնյա կլինի ՀՀ շահերին, կնպաստի՞ թե ընդհակառակըˋ կվնասի մեր անվտանգությանը: Քրդերը մեծ հավականություններ ունեն ամբողջ Արևմտյան Հայաստանի նկատամբ, մինչդեռ պետք է ընդգծել, որ  այդ տարածքների մեծ մասը հայապատկան տարածքներ են: Դա նաև ամրագրված է Սևրի պայմանագրով»,-նշեց նա:

Ըստ քաղաքագետի, պետության ռազմավարության տեսանկյունից, պիտի մոտակա 15-20 տարվա կտրվածքով կանխատեսումներ կատարվենˋ պարզելու համար, թե ինչ է մեզ սպասվում մոտ ապագայում: Քաղաքագետի կանխատեսումներովˋնշված ժամկետներում մենք ականատես կլինենք դե յուրե ճանաչված Քրդստանի պետության, իսկ ինչ վերաբերում է դրա դե ֆակտո ճանաչմանը, ապա, ըստ բանախոսի, այն արդեն իսկ այսօր գոյություն ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել