168.am-ը գրում է.
Հայտնի է, որ հակաօքսիդանտներն այն հիմնական տարրերն են, որոնք կանխարգելում են օրգանիզմում ազատ ռադիկալների աճը, իսկ որոշ ռադիկալներ կարող են մի քանի հիվանդություն առաջացնել, օրինակ՝ քաղցկեղ: healthylifetricks.com-ը նշում է, որ քրքումը համարվում է համեմունքների թագուհին: Քրքումը տարբեր դեղամիջոցների հիմնական բաղադրիչներից մեկն է և հրաշալի ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա: Այս համեմունքը պարունակում է ավելի քան 300 հակաօքսիդանտ, այդ պատճառով այն ճիշտ դեղամիջոց է: Ձեզ ենք ներկայացնում բացառապես բնական միջոցներով պատրաստված մի հյութ: Այն կարող եք պատրաստել քրքումի փոշուց, ինչպես նաև՝ քրքումի արմատներից:
Բաղադրություն
1թ/գ քրքումի փոշի
1 կոճապղպեղ
5 գազար
2 կիտրոն
1 նարինջ
1 վարունգ
Պատրաստման եղանակը
Կեղևազատեք կիտրոնն ու նարինջը, ինչպես նաև՝ կոճապղպեղը և գազարը: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերով, կարող եք նաև սառույց ավելացնել: Առողջարար հատկանիշները Արթրիտ Քրքումի հյութը թեթևացնում է արթրիտից առաջացրած բորբոքումները: Քրքումինը քրքումի մեջ առկա հիմնական հակաօքսիդանտն է, տարրալուծվելիս այն դառնում է ավելի ակտիվ և կարող է հանգստացնել հոդացավերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ