Կրթական հարցերը ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգի առաջնահերթություններից են. Ա. ԱշոտյանAravot.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանն այսօր այցելել են Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ, որը ԵՄ աջակցությամբ վերանորոգված և վերազինված 12 քոլեջներից մեկն է Հայաստանում: Նախարարը և հանձնակատարը շրջել են լսարաններում և արհեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործընթացին, զրուցել ուսանողների և դասախոսների հետ: Եվրահանձնակատարին, մասնավորապես, հետաքրքրել է քոլեջում ուսուցման տևողության, մասնագիտությունների ընտրության, ուսուցմանը զուգահեռ աշխատելու հնարավորության, ինչպես նաև կրթություն-աշխատաշուկա կապերին վերաբերող հարցեր: Լրագրողների հետ զրույցում նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ԵՄ աջակցությամբ իրականացվող միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների ծրագիրը մեկնարկել է տարիներ առաջ: “Ծրագրում ընդգրկվել է հանրապետության 12 ուսումնական հաստատություն, որոնք ամբողջությամբ վերակառուցվել են, վերազինվել նոր մասնագիտական սարքավորումներով, վերանայվել են կրթական ծրագրերը, ավելացել է պետական պատվերը, որի արդյունքում ուսանողության թիվը կոնկրետ այս քոլեջում վերջին տարիներին կրկնապատկվել է` հասնելով 500-ի: Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում բարեփոխումները շատ կարևոր են, որովհետև տարիներ շարունակ այս ոլորտը ստվերված է եղել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների կողքին: Ներկայումս առկա է աճող հետաքրքրություն ոլորտի նկատմամբ: ԵՄ-ի հետ համատեղ ծրագիրը թույլ տվեց մեկնարկել բարեփոխումների այս կարևորագույն գործընթացը, որի արդյունքում մենք ունենք նաև այլ միջազգային գործընկերներ”,-նշել է նախարարը` տեղեկացնելով, որ ԵՄ-ի հետ ներկայումս  մեկնարկում է նոր ծրագիր, որը վերաբերելու է գյուղատնտեսական ոլորտի մասնագիտություններով կրթությանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել