Լեոնիդ Ենգիբարյանի արձանը Կրկեսի շինարարությունից հետո կտեղադրվի նույն տեղումYerkir.am-ը գրում է.

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը սպասում է Կրկեսի շենքի կառուցմանը, որպեսզի Լեոնիդ Ենգիբարյանի արձանը կրկին տեղադրի շենքի առջև: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թոքմաջյանը նշեց, որ երբ Կրկեսը պետք է քանդվեր` արձանը հանել են, խնամքով փաթաթել և պահել: Քանդակագործին խոստացել են, որ շենքի շինարարության ավարտին Ենգիբարյանի արձանը կրկին կլինի Կրկեսի մուտքի մոտ տեղադրված:   «Վերջին շրջանում շատերը գնում են այնտեղ և պահակին հարցնում, թե ո՞ւր է քանդակը, մտածում են` հանել են, բայց, չէ, խոստացել են, որ կրկին նույնտեղում կլինի»,-ասում է Թոքմաջյանը:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել