
Սայմոն Դանցզուկը շոտլանդացի պատգամավոր է, ով անդամագրված է Լեյբորիստական կուսակցությունում։ Բրիտանիայում նա բավականին լուրջ քաղաքական գործիչ է համարվում։ Նրա կինը՝ Քերին Դացզուկը, ամուսնուց պակաս հայտնի չէ, սակայն ի տարբերություն ամուսնու՝ նա հայտնի է ոչ թե քաղաքական գործունեությամբ, այլ իր համարձակ սելֆիներով։ Վերջին տարիներին նա ինտերնետի աստղ է դարձել։ Դանցզուկի կինը, անկասկած, մոդելային ջիղ ունի. նա մեծ ինքնավստահությամբ է իրեն դրսևորում ֆոտոխցիկի առաջ։

Ցանկության դեպքում Քերինը կարող էր հավակնել պլյուս չափսի մոդել դառնալ, սակայն նա կարիք չունի ոտք դնել պրոֆեսիոնալ մոդելային բիզնես, որպեսզի ճանաչում ձեռք բերի։ Նա առանց այն էլ բազմաթիվ երկրպագուներ ունի աշխարհի տարբեր երկրներում։ Միայն «Twitter» սոցկայքում ավելի քան 47,000 օգտատեր է հետևում նրա էջին։ Վերջերս նա ընկերուհու հետ հանգստանում էր Իսպանիայում՝ Կոստա Բլանկայում։ Անշուշտ, սելֆիների սիրահարը չէր կարող չկիսվել իր անմոռանալի հանգստի լուսանկարներով։ Այնուամենայնիվ, այս գեղեցկուհու կյանքը միշտ չէ, որ այնքան հարթ է ընթացել, որքան հիմա։ Պատգամավորի կինը պատմել է, որ մանկական տարիքում իր հանդեպ սեռական ոտնձգություններ են կատարվել։ Նա անկեղծացել է, որ սելֆիները նրան օգնում են հաղթահարել մանկական հասակում տարած այդ սթրեսը։

Օրերս տված հարցազրույցներից մեկում նա անկեղծացել է.
Սելֆիների օգնությամբ ես ասում եմ, որ այլևս ամոթահար չեմ, ես ասում եմ. «գրողի ծոցը կորիր դու էլ, քո մեղքով պատահածն էլ։ Ես սեքսուալ ու գեղեցիկ եմ, սակայն քեզ համար ես անհասանելի եմ։ Այժմ ես եմ վերահսկում իրավիճակը»։

Մի 36-ամյա մարդ վերջերս ձերբակալվեց Մեծ Մանչեսթերի ոստիկանության կողմից։ Նրան Քերինի նկատմամբ անառակաբարո գործողություններ իրականացնելու մեղադրանք առաջադրվեց, թեպետ վերջինս հերքում է իր հասցեին ուղղված մեղադրանքները։

Պարոն Դանցզուկը՝ Քերինի ամուսինը, պատգամավորական գործունեություն է ծավալում 2010 թ.-ից։ Նա այս շաբաթ ազդեցիկ ելույթ է ունեցել դատական գործերի մասին, որոնց շրջանակներում ոստիկանությունը փորձում է կոծկել մանկասեռամոլության դեպքերը, քանի որ դրանցում ընդգրկված են բարձր դիրքի հասած մարդիկ, ովքեր լայն շրջապատ ու ծանոթություններ ունեն։ Իր քաղաքական գործունեության ընթացքում Սայմոն Դանցզուկը հաճախ է զբաղվում երեխաների իրավունքների պաշտպանությամբ ու դատապարտում նրանց դեմ կիրառվող ցանկացած տեսակի բռնություն։
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
|
![]() |
![]() |













