Ա. Սաղաթելյան. Պետք է հնարավորություն տանք թուրք հասարակությանը՝ առերեսվել սեփական պատմության հետPanorama.am-ը գրում է.

Մարտի 18-20-ը Երևանը հյուրընկալել է «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա ֆորումի մասնակիցներին, որը միտված է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջազգային արձագանքը պատրաստելուն:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը նշեց, որ, ցավոք, աշխարհի տարբեր մասերում այսօր էլ կիրառվում են նույն մեթոդները, ինչ կիրառել է Օսմանյան Թուրքիան նախորդ դարասկզբին, և այս իմաստով չափազանց կարևոր է նման միջոցառումների անցկացումը, քանի որ լրատվամիջոցների դերը բարձր է ճշմարտության բացահայտման ու լուսաբանման գործում:

«Հասկանալի է, որ քանի դեռ տրված չէ պատշաճ իրավական և քաղաքական գնահատական ցեղասպանությանը, աշխարհը ապահովագրված չէ դրա կրկնությունից»,- ասաց Ա. Սաղաթելյանը:

Նաև նշեց,  հայ-թուրքական սահմանը ֆորումի անցկացումից տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա է, որը Եվրոպայի վերջին փակ սահմանն է, բայց Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի կառուցի տեղեկատվական պատնեշ ևս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել