Մարտի 20-ին ականատես կլինենք առաջին արեգակնային խավարմանը 2013թ-ի նոյեմբերի 3-ից վեր: Այս օրը լուսինն ամբողջությամբ կծածկի արեգակը` 463 կմ լայնությամբ ու 150 կմ երկարությամբ իր ստվերը տարածելով, որի հետևանքով եվրոպական մի շարք բնակավայրերում ժամանակավոր խավար կտիրի:

Լուսինը կսկսի շարժվել Գրենլանդիայի հարավային ծայրից ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ՝ անցնելով Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային շրջանով՝ հասնելով Իսլանդիա և Մեծ Բրիտանիա ու հյուսիսային բևեռում անհետանալուց առաջ կանցնի դանիական Ֆարոյան կղզիների ու նորվեգական Սվալբարդ կղզիախմբի վրայով:
Ամբողջական խավարումը տեղի կունենա, երբ լուսինը բարձրանա Ֆարոյան կղզիներից 260 կմ դեպի հյուսիս՝ Նորվեգական ծովի մոտ:
Պետք է նշել նաև, որ խավարումից 13.5 ժամ առաջ լուսինը Երկրից 357,584 կմ հեռավորության վրա կգտնվի, ինչը նշանակում է, որ բացի արեգակնային խավարումից՝ հնարավոր կլինի նաև տեսնել գերլուսնի երևույթը:
Եվ սա դեռ ամենը չէ, միևնույն ժամանակ տեղի կունենա գարնանային գիշերահավասարը, որը տեղի է ունենում տարվա ամենակարճ ու ամենաերկար օրերի միջև: Այս երևույթի ժամանակ օրվա և գիշերվա ժամերը հավասարվում են, քանի որ Երկրի առանցքն ուղղահայաց դիրքում է գտնվում արևի ճառագայթներին: Գիշերահավասարից հետո օրերը կսկսեն երկարել հյուսիսային կիսագնդում ու կսկսեն կարճանալ հարավայինում: Գիշերահավասարը միաժամանակ տեղի կունենա արեգակնային խավարման հետ արդեն 2053թ-ին և 2072-ին:
Նրանք, ովքեր այն տարածքներում չեն բնակավում, որտեղից տեսանելի կլինեն տիեզերական այս երևույթները, կարող են հետևել առցանց այստեղ և այստեղ:



