Հարգելի՛ պարոն վարչապետ… Ո՞նց եք, լա՞վ եք, հուսամ՝ ամեն ինչ լավ ա Ձեզ մոտ: 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ՝ տաքսիստների հարցով գրածս նամակն արձագանք ստացավ, ու վստահ եմ, որ Դուք այն տեսել եք, ես ևս մեկ անգամ որոշեցի դիմել Ձեզ: 
Պարոն վարչապետ, տո ինչ պարոն վարչապետ է՞, արդեն երկու անգամ իրար նամակ ենք գրել, արդեն կարամ Հովիկ Արգամիչ ջան ասեմ: Ըհը, ուրեմն, Հովիկ Արգամիչ ջան. էսօր նյութ եմ կարդում, որտեղ ասվում է, որ ՀՀ ամենաչստացված առաջին փոխնախարարն էկել ա Ձեզ մոտ հաշվետվություն տալու ու որպեսզի ցույց տա, թե իբր աշխատում է, էն համայնքային խոշորացման գյոզալ ծրագիրը, որ վաղուց բարդակ ա սարքել ու կառավարության գլխին ա ջարդելու, ներկայացրել ա որպես թուղթ մրոտելու գործում իբր հաջողություն գրանցած պարզ չի՝ ինչ: 
Արգամիչ ջան, ինչպես տատս էր ասում. «Թարս նստենք, դուզ խոսանք», Դուք էլ եք շատ լավ հասկանում, որ էս ծրագիրն ինչքան ռուլիտ ա անում, այս ոչ մի բան չանելու գծով «գրանտ պրի» մրցանակակիր, միայն իր պաշտոնավարման հերթական հազարամյակը դզող Տերտերյանը մինիմում չի ստացվելու… Ինչպես նաև Դուք էլ գիտեք, որ էս ծրագրի մեկնարկը դեռ տրված էր «Բրեժնևի» տարիներին, ու էս ծրագրի մեկնարկը որ տրվել էր, Ջեքսոնը դեռ ողջ-առողջ էր, իսկ հիմա նույնիսկ Ջեքսոնը չկա, բայց էդ ծրագիրը դեռ օդո՜ւմ ա։
Պարոն վարչապետ, ավելի քան վստահ եմ, որ Դուք էլ իմ հետ կհամաձայնվեք, որ սա թազա «կուտ» ա միսյո Տերտերյանի կողմից, որպեսզի ցույց տա մթոմ, որ էս ծրագիրն իրագործվում ա, բայց իրականում ոչինչ էլ չկա, ամեն ինչ թղթի վրա գրված ու ոչ մի քայլ չիրականացված ծրագիր ա հիմա…. 
Պարոն Աբրահամյան ջան, հոգուդ ղուրբան, սրանից ավել էլ չէի կարա մանրամասնեի թեման, ազատիր մեզ էդ շառից, քանի սաղ համայնքների ժողովուրդը չի լցվել կառավարության դեմը, էդ մարդն ամեն ինչ անում ա դրա համար: Իսկ նամակիս բուն խնդրանքը շատ պարզ ա. 
ԱԶԱՏԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ, որովհետև 
1. Նա վնասում է Ձեր ռեպուտացիան: 
2. Նրա ոչ մի իրականացրած ծրագիր կյանքի չի կոչվել դեռ:
3. Հարկատուների հաշվին անիմաստ ավտո ա քշում ու կաբինետ զբաղեցնում: 
4. Ոչ մի տեղ գոյություն չունի մի ապացույց, որ ինքը, որպես էսքան տարվա փոխնախարար, որևէ օգուտ տվել ա կառավարությանը կամ որևէ վարչապետի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել