Այսօր, մարտի 4-ին, Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է։ Ալեքսանդր Թամանյան՝ հայ ճարտարապետության Թումանյանը, նրա պես ազնվական, իմաստուն, անժամանցելի դասական։ Երևանը մայրաքաղաք դարձրած ՄԵԾ-հայը, Ճարտարապետության անգերազանցելի՝ Թամայանական դպրոցի հիմնադիրը։ Այսօր շատերն են հպարտանում այդ դպրոցով, որոշներն իրենց
ՙ՚ իրավահաջորդ՚՚ համարում ու շարունակում ցինիկաբար ու անդրդվելի այլադանկել մայրաքաղաքը։ Խեղճ Թամանյան, հաճախ եմ մտածում ես՝ անցնելով քաղաքի հատակագծին հայացքը հառած նրա արձանի մոտով։ Հավատում եմ հոգու գոյությանը ու պատկերացնում, թե ինչպես է վիրավորվում իր ճարտարապետական հիշատակը, ժառանգությունն ու փիլիսոփայությունը անարգող մերօրյա Երևանի պատկերից։
Ծնունդդ շնորհավոր, մեծ հայ՝ Ալեքսանդր Թամանյան։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Lilit.Galstian/posts/271510129592275
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել