Եվրոպացիները ըմբռնումով են մոտենում ՀՀ ընտրությանը. Էդուարդ Շարմազանով168.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ ներկայացրեց Բալթյան երկրներ իր այցելության արդյունքները: Ըստ նրա՝ խորհրդարանական գործընկերների հետ քննարկվել են ՀՀ-ի երկկողմ հարաբերությունները Բալթյան երկրներից յուրաքանչյուրի հետ և Եվրամիության հետ: Նա կարևորեց հարաբերությունների զարգացումը, պատվիրակությունների միսնական աշխատանքը, Հայաստանի դերը աշխարհաքաղաքական առումով: «Նրանք ըմբռնումով են մոտենում ՀՀ ընտրությանը: Նրանք ընկալում են, որ Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ երկխոսությունը պետք է շարունակվի: Հայաստանը ևս մեկ անգամ հայտնեց պատրաստակամություն զարգացնել հարաբերությունները ԵՄ հետ»,- ասաց է.Շարմազանովը՝ նկատելով, որ մեխը ՀՀ-ում քաղաքական բարեփոխումների շարունակությունն է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել