Mediamonitor.am-ը գրում է.
Ցանկացած նորահայտ ծնող անհամբեր սպասում է թե երբ է նորից իր զավակի նկարներով կիսվելու սոցիալական կայքերում։ Այնուամենայնիվ հետազոտողները զգուշացնում են, որ երեխաների նկարները չափազանց շատ կայքերում տեղադրելը հետագայում իրենց երեխաների համար կարող է խնդիրներ առաջացնել։
Համաձայն մասնագետների մանուկ հասակի նկարները, ոչ միայն կարող են անհարմար դրության մեջ դնել մարդուն այլև, կարող են կանգնեցնել անվտանգության և անձնական կյանքին վերաբերվող այլ խնդիրների առաջ։
Երեխաների առողջության թեմայով Միչիգանի համալսարանի անցկացրած հետազոտության արդյունքներով մայրերի ուղիղ կեսը և հայրերի մեկ երրորդը առցանց քննարկում են իրենց երեխաների առողջությունն ու ծնողավարության այլ թեմաներ, իսկ մոտ երկու երրորդը պնդում է, որ սոցիալական կայքերն իրենց հնարավորություն են տալիս մենակ չզգալ։

Ամեն դեպքում, ըստ հետազոտողների որոշ դեպքերում, սոցիալական կայքերում կիսվելն անտեղի շատ է լինում։
«երբ երեխաները դառնում այն տարիքի, որ կարող են ինքնուրույն հաղորդակցել սոցիալական կայքերում, նրանք հանկարծ հայտնաբերում են որ արդեն ունեն իրենց թվային ինքնությունը ստեղծված իրենց ծնողների կողմից»- ասում է Սառա Կլարկը, Միչիգանի համալսարանի հետազոտական խմբի անդամը շարունակելով – «ծնողական կյանքի բերկրանքն ու մարտահրավերները, երեխաների ամբողջ կյանքը հանրային սեփականություն դարձնելը դարձել է սոցիալական նորմ և մենք ցանկացանք ավելի լավ հասկանալ այս երևույթի դրական և բացասական կողմերը»։
«Մի կողմից ծնողների համար սոցիալական հարթակը չափազանց օգտակար հաղորդակցման միջոց է, իսկ մյուս կողմից երեխաների համար այն առաջացնում է անվտանգության և անձնական կյանքի գաղտնիության հետ կապված մի շարք ռիսկեր» պնդում է գիտնականը։
Հարցվողների 70%-ն ասում է, որ սոցիալական հարթակն օգտագործում է ավելի փորձառու ծնողներից խորհուրդներ հարցնելու համար, իսկ 62%-ին այն օգնել է ավելի քիչ անհանգստանալ տարբեր թեմաներով։
Ամեն դեպքում, ծնողները նույնպես գիտակցում են, որ հանրային սեփականություն դարձած ինֆորմացիան իր մեջ վտանգներ է պարունակում։ Ծնողների երկու երրորդը հասկանում է, որ ցանկացած ոք կարող է նման տեղեկությունները կամ լուսանկարները այլ նպատակով օգտագործել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




