Երկար սպասված «Քարֆուրը» վերջապես բացվեց ու միանգամից «հիասթափեցրեց»… Եվ ամենահետաքրքիրն այն է, որ հիասթափեցրեց ոչ թե ֆրանսիական այս հիպերմարկետի սովորական հաճախորդներին, ովքեր իրենց հետաքրքրող և բավականին էժան շատ ապրանքատեսակներ են ձեռք բերել, այլ նրանց, ովքեր այցելել էին գրիչ-բլոկնոտով:
Վերջիններիս սուր աչքն այստեղ նույնիսկ Սամվել Ալեքսանյանի կեղծ բրենդներով օղիներ էր նկատել, իսկ ընդհանուր առմամբ նրանց կարծիքով՝ «Քարֆուրում» գներն այնպիսին են կամ համարյա այնպիսին, ինչպես «Երևան Սիթիում» կամ «Սաս» սուպերմարկետների ցանցում, և խոստացված էժան ու բրենդային ապրանքների փոխարեն հիմնականում վաճառվում են հայկական ապրանքներ:
Մի խոսքով, որոշակի պատվեր կատարող այս իրազեկիչների կարծիքով՝ առաջին իսկ օրերից «Քարֆուրից» մնացել է «Ք…ֆուրը»:
Մասնագետները, սակայն, կարծում են, որ «Քարֆուրի» մուտքը կարող է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, առողջ մրցակցային դաշտի ձևավորմանը, ինչի արդյունքում առաջին անհրաժեշտության ապրանքների գները կնվազեն: