Life.panorama.am-ը գրում է.

«Ցանկանում եմ աշխատել այնպիսի թատրոնում, որտեղ դերասանական խանդ ու պայքար չկա». Էմիլ Գալստյան

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երիտասարդ դերասան Էմիլ Գալստյանն է, ով առավել հայտնի է «Բանակում» ու «Քաղաքում» սերիալներից՝ Համբարձումի կերպարով:   

-Սերիալն ավարտվեցԱյժմ ինչո՞վ եք զբաղված:

-Այժմ դադարի մեջ եմ, հանգստանում եմ:

-Էմիլ, 5-6 տարի Համբարձումի կերպարում էիքՉե՞ք կարոտում Համբարձումին:

-Անկեղծ ասած՝ դեռ չեմ հասցրել կարոտել:

-Կան կերպարներ, որոնք դերասանների կյանքում մնայուն են լինումքանի որ մարդիկհենց դրանցով են հետագայում անընդհատ հիշում նրանցԴուք հայտնի դարձաքՀամբարձումի կերպարով ուկարծում եմդեռ երկար ժամանակ հանդիսատեսը ձեզորպես Համբարձում կհիշիԴա ձեզ վախեցնո՞ւմթե՞ ուրախացնում է:

-Ոչ վախեցնում և ոչ էլ ուրախացնում է: Առջևում դեռ շատ ժամանակ ունեմ տարբեր կերպարներ մատուցելու համար: Չեմ սևեռվում մի կերպարի:

-Մասնագիտությամբ դերասա՞ն եք:

-Իհարկե, այո:

-Չե՞ք ցանկանում որևէ թատրոնում աշխատել: Օրինակ, Պարոնյան թատրոնը, կարծում եմ, Ձեզ սիրով կընդունի իր հարկի տակ:

-Միշտ էլ ցանկանում եմ թատրոնում խաղալ, բայց ցանկանում եմ աշխատել այնպիսի թատրոնում, որտեղ չկա դերասանական խանդ  և պայքար՝  վաստակավորի կոչման համար: Շատ կցանկանամ ընդգրկվել, աշխատել «Էդգար Էլբակյան» թատրոնում: Այդ թատրոնը զերծ է նման տեսակի մարդկանցից:

-Եթե չեմ սխալվում, դուք դեռևս թատրոնում չեք աշխատել: Ինչո՞ւ եք վստահոր մյուսթատրոններում դերասանական խանդ կա:

-Ոչ, թատրոնում աշխատել եմ դեռ 6 տարեկանից ու ամբողջովին ծանոթ եմ թատրոնի նիստ ու կացին:

-Կարծում եմ՝ բավականին հաջող նմանակող եք նաև: Առաջին անգամ այդ հատկությունը ե՞րբ եք Ձեր մեջ հայտնաբերել:

-Ես այնքան էլ այդ կարծիքին չեմ, թեև, յուրաքանչյուր դերասան ինչ-որ չափով նմանակելու հատկություն ունի: Նմանակել սիրել եմ մանկուց, դեռ դպրոցական տարիքից:

-Կա՞  կերպարոր երազում եք երբևէ մարմնավորել:

-Այո, Պաղդասար Ախպար:

-Գո՞հ եք Ձեր մասնագիտությունիցաշխատավարձիցթե՞ մտածում եք կողմնակիեկամուտի աղբյուր ունենալու մասին:

-Ինքս միշտ գոհացող տեսակ եմ: Բայց եթե համեմատենք, ապա չեմ կարող ժխտել, որ այսօր այստեղի աշխատավարձը, դերասանի կամ արվեստագետի նկատմամբ վերաբերմունքը շատ վատ է: Կողմնակի եկամուտ ունենալն անհրաժեշտություն է, պարզապես, քանի դեռ մեր երկրում կա «փայ» հասկացողությունը, այն անհնարին է դարձել:

-Էմիլ, երբեմն նկատում եմ, որ ակտիվ քաղաքական հայացքներ եք գրառում ձեր սոցիալական էջում: Սիրո՞ւմ եք հետաքրքրվել քաղաքականությամբ:

-Այդքան շատ չեմ հետաքրքրվում, ուղղակի հումորային տեսքով փորձում եմ իմ տեսանկետն արտահայտել անկուշտ մարդկանց վերաբերյալ:

-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք:

-Շատ տարբեր: Հետաքրքրվում եմ ամեն ինչով, բացի նրանից, թե ինչպես կարելի է շաքար կամ ալյուր ներմուծել:

- Շատ իզուր, եկամտաբեր գործ է:  Էմիլկարծեք թե սիրում եք ընկերականհավաքույթներխնջույքներԱկտի՞վ հանգստի սիրահար եք:

-Այո, շատ եմ սիրում ակումբային կյանքը, ակտիվ եմ կյանքում: Սիրում եմ պարել, փարթիներ կազմակերպել:

-Ովքե՞ր են Ձեր ընկերները:

-Տարբեր տեսակի ու բնագավառի մարդիկ են, բայց, հիմնականում, մեկ նմանություն ունեն՝ տարիքով մեծ են ինձանից:

-Եվ ո՞ր հատկանիշների համար եք հենց նրանց հետ ընկերություն անում:

-Մաքրության, պարզության, հարգանքի: Նրանք Աստծով են ապրում, և, որ ամենակարևորն է, անդավաճան են:

-Ձեր մարմնավորած կերպարի՝ Համբարձումի հետ մեկ նմանությունկարծեք թեունեք.Գեղեցիկ աղջիկների սիրահար եք: Այժմ նորի՞ց  սիրահարված եք:

-Ոչ, իմ սիրտն ազատ է:

- Էմիլձեր անվան կողքին պարբերաբար հայտնվում են դերասանուհիների, գեղեցիկ ուհայտնի հայուհիների անուններԲայցկարծեք թե երկարատև սիրավեպերի սիրահարչեք, այո՞:

-Գեղեցիկն, առհասարակ, իր ուրույն տեղն ունի իմ կյանքում: Ես գեղեցիկի սիրահար եմ, բայց այն պետք է լինի ոչ միայն արտաքնապես, այլ նաև հոգեպես: Եթե դիմացինս այս գեղեցկություններից մեկն ու մեկը չունի, այսինքն՝ տգեղ է մեկ կողմով, նշանակում է՝ տեղ չունի իմ կողքին: Իմ սիրտը պետք  զբաղեցնի միայն ինձ արժանի մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել